ՀՀ վարչապետը ստորագրել է ոստիկանապետին և ԱԱԾ պետին ազատելու առաջարկությունը

Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ստորագրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը:

Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, May 9, 2018

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ նշված անձինք զբաղեցրած պաշտոնից կարող են ազատվել միայն ՀՀ նախագահի կողմից վարչապետի առաջարկության հաստատման դեպքում:

Գեորգի Կուտոյանը ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվել էր 2016 թ. փետրվարի 12-ին՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *