Խաղաղապահ գնդի հրամանատարը զորացրման դիմում է գրել՝ ցույցին զինվորականների մասնակցելու պատճառով

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլի 23-ին ցույցերին մանսակցած խաղաղապահ բրիգադի հրամանատարը զորացրման դիմում է գրել, որն ինքը ստորագրել է: Այս մասին Վիգեն Սարգսյանը հայտարարեց մայիսի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նրա դիմումն այժմ ՀՀ նախագահի մոտ է, և վերջնական հաստատվելուց հետո կթողնի բրիգադի հրամանատարի պաշտոնը: Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին խաղաղապահ բրիգադի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր գնդապետ Վաղինակ Սարգսյանը, ով մինչ այդ իրականացնում էր  ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պարտականությունները:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ լքել էին զորամասի տարածքը և մասնակցել անցկացվող ցույցերին: ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ խոսքը 209 զինծառայողի մասին է, նա հորդորում է և խորհուրդ է տալիս հաջորդ նախարարին շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ողջ զինված ուժերում այդ քայլը ընկալվել է ծայրահեղ, շատ բացասական.

«Այն պարզ պատճառով, որ բոլորը հասկանում են, որ նման ներգրավվումը մի կողմից որևէ ձևով, անմիջապես դուռ է բացում լեգիտիմացնում է ներգրավվումը մյուս կողմից, դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում է, և դա է պատճառը, որ ես ասում եմ, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»:

One response to “Խաղաղապահ գնդի հրամանատարը զորացրման դիմում է գրել՝ ցույցին զինվորականների մասնակցելու պատճառով

  1. Կեցցե 209 համարձակ ու հայրենասեր զինծառայողները,որոնք իրենց ազգանվեր վարմունքով հասկացրին իշխանությանը,նախկին վարչապետ ՍՍ-ին,որ 2008,մարտի 1, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ,որ բանակը կանցնի ժողովրդի կողմը:Սա է իշխանության սարսափը,որից ելնելով կարգապահական հարցերի մասին է խոսում…Այո,բանակում պետք է կարգ ու կանոն,բայց երբ այդ կարգ ու կանոնը հուսալի ձեռքերում չէ(վարչապետի)ուրեմն ՊԵՏՔ Է ԸՆԴՎԶԵԼ՝ հանուն ժողովրդի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *