Հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձ արածները Բանգլադեշի քաղաքացիներ են

Երեկ Հայ-ադրբեջանական սահմանն հատելու փորձ արած և հայաստանցի դիրքապահների կողմից գերեվարված մարդիկ եղել են Բանգլադեշի քաղաքացիներ։ Այս  մասին հայտարարեց ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նրանցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ «ՀՀ-Ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք»:

Անցնող գիշեր ՀՀ-Ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք: Այլ մանրամասները հաջորդիվ:

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Tuesday, May 8, 2018

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *