Սահմանային իրավիճակում ոչինչ չի փոխվել․ Վիգեն Սարգսյան

Որևէ բան չի փոխվել սահմանային իրավիճակում, ամեն ինչ մնում է նույնությամբ։ Դա չի արտահայտվում կրակի ինտենսիվությամբ և այդ կուտակումները շարունակում են մնալ նույնը։ Այս մասին հայտնեց ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանը նշեց, որ բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին հարցերով: Նա հավելեց, որ իրավիճակը սահմանին այնպիսին էր, ինչպիսին նկարագրված էր հայտարարություններում, զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը և պատրաստ են ցանկացած գործողություններին հակահարված հասցնել, ինչպես պահանջում է երկրի շահը։

Անդրադառնալով հայտարարությունների արձագանքին՝ դրանք որակեց շատ անպատասխանատու, անարգանք առաջնագծում կանգնած զինվորի նկատմամբ․

«Դա ի՞նչ է նշանակում. ես կարող եմ հայտարարություն անել, երբ զինվորը իր աչքով տեսնում է, որ դա այդպես չէ՞։ Դուք պատկերացնու՞մ եք, ինչպես ես պետք է նայեմ սպայի՝ իմ հրամանատարի աչքերի մեջ, երբ ինքը գիտի ես սուտ եմ ասում»:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև իր հայտարարությունների վերաբերյալ Սասուն Միքայելյանի արձագանքին՝ նշելով.

«Անպատասխանատու է նման ձևով հերքելը: Ես այդպես էլ այդ օրերին զանգ չստացա ո՛չ Սասուն Միքայելյանից, ո՛չ Նիկոլ Փաշինյանից, ո՛չ էլ մեկ ուրիշից, որ զանգեր հարցներ, թե այդ հայտարարությունն ինչ հիմքեր ունի, և ինչ պետք է անել»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *