Իրաքի հյուսիսում PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Մայիսի 8-ին Իրաքի հյուսիսային շրջաններում Թուրքիայի զինված ուժերի՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է 1 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մայիսի 8-ին Թուրքիայի օդուժը նաև հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում: Իրաքի հյուսիսում են տեղակայված քրդական կառույցի բազաներն ու ճամբարները:

Անկարան նաև շարունակում է հայտարարել, որ իրենք ցամաքային խոշորամասշտաբ գործողություն են իրականացնելու Իրաքում PKK-ի դեմ: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցով իրենք ցանկանում են համագործակցել նաև Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

PKK-ի դեմ գործողությունները շարունակվում են նաև Թուրքիայի տարածքում: Թուրք-քրդական բախումները այդ երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *