Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է Թուրքիա

Մայիսի 9-ին Թուրքիա է մեկնելու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը: Հայտարարվում է, որ այցի նպատակը Թուրքիայում անցկացվող Efes-2018 զորավարժության ավարտական փուլին մասնակցելն է:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Efes-ը  միջազգային զորավարժություն է և անցկացվում է Թուրքիայի ԶՈւ Էգեյան բանակի հրամանատարությամբ՝ «Արևմտյան Անատոլիայում», էգեյան ծովում, Իզմիրի ծովածոցում, Իզմիրի նահանգում տեղակայված «Դողանբեյ» զորավարժարանում: Մասնակցում է 20 երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի ԶՈւ ավելի քան 100 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *