Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, եթե Միացյալ Նահանգները դուրս գա Իրանի հետ միջուկային համաձայնագրից, ապա դա կարող է պատերազմի հանգեցնել. փոխանցում է Reuters-ը:
«Դա կարող է բացել Պանդորայի արկղը: Այդտեղ կարող է պատերազմ լինել», – Ասել է Մակորնը գերմանական «Շպիգել ամսագրին», ավելացնելով, թե «Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը պատերազմ է ցանկանում»:
Իր հերթին Reuters գործակալության թղթակից Նուսայիբա Յունիսը նշում է, որ ԱՄՆ-Իրան հակասությունը կարող է սպառնալ Իրաքում ԱՄՆ զինուժի ներկայությանը: Նշվում է, թե արդեն իսկ մարտին Իրանը ցույց տվեց, որ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, ու Իրաքում պայքարելու են իրենց ազդեցության մեծացման ու ԱՄՆ ազդեցության սահմանափակման ուղղությամբ:
Մարտի 1-ին Իրաքի խորհրդարանում մեծամասնություն կազմով շիաները կառավարությանը պարտադրել էին ներկայացնել Իրաքից արտասհմանյան ուժերի դուրս գալու վերջնաժամկետ: ԱՄՆ-ն Իրաքում կանոնավոր զինուժ ունի, իսկ Իրանը հիմնականում ներկայացված է հովանավորյալ շիայական խմբավորմամբ: Հակասույթւոնները կարող են սրվել մայիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների շրջանում: Իրանը ակտիվորեն աջակցում է շիայական ուժերին՝ փորձելով Իրաքում ստեղծել իրեն ձեռնտու կառավարություն: