սիրիայի Հոմս նահանգի Էր-Ռաստան քաղաքից սկսվել է շուրջ 3000 զինյալների և նրանց ընտանիքների անդամների դուրսբերումը: Նշված անձինք կուղրակվեն Սիրիայի հյուսիս՝ Թուրքիայի վերահսոկղության տակ գտնվող Ջարաբլուս: Զինյալների դուրսբերման մասին հայտնում է սիրիական հակամարտությունը լուսաբանող Directorate4 ալիքը:
Զինյալներն այդ շրջանից պետք է դուրս բերվեին դեռևս մայիսի 4-ին, սակայն գործողությունն «անհայտ պատճառով» հետաձգվել էր: Սիրիական կողմից հայտնել էին, որ պատճառը զինյալների որոշ խմբերն են, որոնք չեն ցանկանում համաձայնեցված պայմաններով լքել տարածքները:
Այդ շրջանը լքած զինյալները հանձում են իրենց տրամադրության տակ եղած զենք-զինամթերը:
- Զինյալները և նրանց ընտանիքները դուրս են բերվում Սիրիայի Ռաստան շրջանից. 07.05.2018
- Զինյալները և նրանց ընտանիքները դուրս են բերվում Սիրիայի Ռաստան շրջանից. 07.05.2018