Al Jarida. Իսրայելն Իրանի միջուկային ծրագրի փաստաթղթերն Ադրբեջանով է դուրս հանել

Իսրայելի հատուկ ծառայությունները Իրանի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթերի արխիվը կարողացել են այդ երկրից գողանալ մաքսանենգների օգնությամբ: Ըստ որում, փաստաթղթերը Իրանից հանվել և Իսրայել են տեղափոխվել Ադրբեջանի տարածքով: Նման տեղեկություն հաղորդել է քուվեյթական Al Jarida կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Քուվեյթական թերթի աղբյուրը հայտնել է, թե հետախուզական տվյալների գողացվելուց հետո բեռնվել են երկու բեռնատարի մեջ, որոնք շարժվել են Իրան-Ադրբեջան սահման: Սահմանին նրանց դիմավորել են Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատակիցներ և իրանցի մաքսանենգներ: Ադրբեջանի կառավարությունը, ըստ աղբյուրի, տեղեկացված չի եղել գործողության մասին: Փաստաթղթերն Ադրբեջանի տարածքից ուղարկվել են անմիջապես Իսրայել:

Նախորդ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացրել էր նշված փաստաթղթերի պատճենները (համաձայն իր իսկ պնդումների՝ խմբ.): Նեթանյահուի խոսքերով՝ դրանք ապացուցում են, որ Իրանը երբեք չի դադարեցրել միջուկային ծրագիրը: «Միջուկային արխիվում», ըստ իսրայելական կողմի, կա ավելի քան 55 հազար էջ փաստաթուղ, 183 սկավառակ:

Իսրայելի վարչապետի ցուցադրած «իրանական միջուկային արխիվը»

Իսրայելի վարչապետի ցուցադրած «իրանական միջուկային արխիվը»

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ իրենց տարածքով «արխիվը» տեղափոխելու մասին լուրը «կեղծ» է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *