ՀՀ ժամանակավոր կառավարությունը հայտարարում է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին ՀՀ արական սեռի քաղաքացիների պարտադիր զինծառայության և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչի մասին:
Այս ամառ կզորակոչվեն նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց տարկետումը դադարում է մինչև 2018-ի հունիսի 30-ը ներառյալ:
Կզորացրվեն պարտադիր կամ այլընտրանքային զինծառայություն անցած զինծառայողները:
Ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական զորակոչային հանձնաժողով և մարզային զորակոչային հանձնաժողովներ: Կհաստատվի կնտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:
Իսկ ՀՀ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարվել է հայտարարված զորակոչին զինկոմիսարիատ չներկայացած կամ պարտադիր ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների տվյալները ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև իրավասության սահմաններում ապահովել զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:
Բացի այդ, ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ սահմանային հաղորդակցության ուղիներում:
Որոշման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: