Մայիսի 2-ին Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների և զինտեխնիկայի հերթական խումբն ուղղարկվել է Սիրիայի հյուսիային Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտի»:Այս մասին հայտնում է Haber Yirmi լրատվակայքը;
Լրատվակայքը, հղում անելով իր աղբյուրների վրա, հայտնում է, որ Թուրքիայի ԶՈւ հերթական շարասյունը, անցնելով թուրք-սիրիական սահմանը, ուղևորվել է դեպի Իդլիբ նահանգի հարավային Մորիկ շրջան: Շարասյունն այնտեղ հերթապահող զինծառայողներին անհրաժեշտ զենք ու զինամթերք է տեղափոխել:
#Turkish troops near #Maarat_Numan city south of #Idlib. #Syria
Via @MGhorab3 pic.twitter.com/9ffcqqSLrg
— Ali Özkök (@Ozkok_) May 2, 2018
Նշենք, որ Թուրքիան այսպես կոչված «դիտարկման կետեր» է ստեղծում Իդլիբի «ապաէսկալացման գոտու» տարածքում: Թուրքիայի զինուժը Իդլիբում սկսվել է հաստատվել դեռևս 2017-ի հոկտեմբերից:
Սիրիայի Իդլիբ նահանգում զինուժ տեղակայելու վերաբերյալ Թուրքիան համաձայնության է եկել Աստանայում Իրանի և Ռուսաստանի հետ: Այս երեք երկրները հանդիսանում են երաշխավորներ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման և «ապաէսկալացման գոտիների» ստեղծման համար:
Բացի Իդլիբ նահանգից, Թուրքիայի վերահսկողության տակ են գտնվում նաև Ջերաբլուսից-Ազազ ընկած հատված, որը թուրքական բանակը գրավել է 2016-2017թթ. իրականացրած «Եփրատի վահան» գործողության արդյունքում, և Աֆրինի շրջանը, որն էլ գրավվել է 2018թ. հունվարին սկսված «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում: