Աշխարհում ռազմական ծախսերի 80%-ը բաժին է ընկել 15 երկրի. SIPRI

2017 թ. աշխարհում 15 երկիր ռազմական ծախսերին հատկացրել է ընդհանուր 1 տրիլիոն 396 մլրդ ԱՄՆ դոլար: Սա աշխարհում ընդհանուր ծախսերի (1,739 մլրդ) 80%-ն է: Ցուցակը 610 մլրդ դոլար ծախսով գլխավորում է ԱՄՆ-ն, իսկ 18,2 մլրդ դոլարով եզրափակում է Թուրքիան: Այս տվյալները նշված են մայիսի 2-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցում:

Ինչպես և նախորդ տարի՝ աշխարհում ռազմական ծախսերի վրա ամենաշատ գումարը ծախսում է ԱՄՆ-ն: Դա կազմում է համաշխարհային ծախսերի 35%-ը: երկրորդ տեղում Չինաստանն է՝ 228 մլրդ դոլարի ծախսով: Ըստ որում վերջին տարիներին Չինաստանի ռազմական ծախսերն անընդհատ ավելանում են:

2017 թ. աշխարհում ռազմական ծախսերով 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սաուդյան արաբիան, ով 2016 թ. տվյալների համամեատ առաջ է անցել Ռուսաստանից: Սաուդական թագավորության ծախսերը կազմել են 69.4 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը՝ 66.3 մլրդ դոլար:

10-րդ հորիզոնականը 39.2 մլրդ դոլարով զբաղեցնում է Հարավային Կորեան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *