Գերմանիան կարգելի զենքի վաճառքը Թուրքիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային

Գերմանիան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Բունդեսթագում (խորհրդարան) ներկայացրել է նախագիծ, որով պետք է արգելափակվի զենքի վաճառքը Թուրքիային, Արաբական Միացյալ էմիրություններին և Սաուդյան Արաբիային: Այս մասին հայտնում է Defence Blog կայքը:

Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում պատճառը Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմին մասնակցելն է: Թուրքիայի դեմ արգելքի սահմանման պատճառը Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններն են:

Օրինագիծը, բացի սրանից, ենթադրում է նաև արգելափակել զենքի վաճառքն այն երկրներ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները:

Բունդեսթագում քննարկման ժամանակ հատկապես մեծ նշանակություն են տվել Թուրքիային «Լեոպարդ» տանկերի մատակարարումները չեղարկելուն, քանի որ այդ տանկերը լայնորեն կիրառվել են Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ գործողություններում: Օրինագծի ընդունվելու դեպքում կարգելափակվեն ոչ միայն ապագա մատակարարումները, այլև՝ ընթացիկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *