«Ռուսաստանի ուղղաթիռները» Կա-226 ուղղաթիռներ մատակարարելու առաջին հայտն է ստացել Իրանից

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին  Թուրքիայում անցկացվող Eurasia-2018 ավիացուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Իրանից արդեն 2 միավոր Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռներ մատակարարելու հայտ են ստացել։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Բոգինսկին հայտարարել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում, սակայն չի նշել, թե իրանական որ ընկերությունն է պատվիրատուն։

«Այժմ ընթանում են նախապայմանագրային աշխատանքներ»,-ասել է Բոգինսկին։

Կա-226Տ ուղղաթիռ

Կա-226Տ ուղղաթիռ

Նշենք, որ օգոստոսի սկզբից Իրանում փորձարկվում էր Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռ։ Փորձարկումների արդյունքում հաստատվել էր բարձր ջերմային պայմաններում ուղղաթիռները շահագործելու հնարավորությունը։

Ուղղաթիռի փորձարկումները անցկացվում էին Իրանի ուղղաթիռաշինական ընկերության  (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC)) աջակցությամբ՝  համաձայն 2017 թ. մայիսին կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների։

Փորձարկումների ավարտից հետո «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռներով հետաքրքրված Իրանի նախարարությունների և գերատեսչությունների համար Իրանում կոնֆերանս էր կազմակերպել և ներկայացրել ուղղաթիռները։

Կոնֆերանսի ընթացքում հնարավոր պատվիրատուներին ներկայացվել էին ուղղաթիռների տեխնիկակական բնութագրերը, շահագործման առանձնահատկությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *