ԵԱՀԿ դիտարկում Ղազախ շրջանի ուղղությամբ

Ապրիլի 25-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը՝ սահմանին անցկացված հերթական մշտադիտարկումից հետո: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կրակոցների վիճակագրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետարանի կայքը:

Բրիֆինգը ղեկավարել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը,  մասնակցել են ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներկայացուցիչները՝ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել է, որ ԵԱՀԿ առաքելությունն անցկացրել է հերթական մշտադիտարկումը Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ (Տավուշի մարզի դիմաց): Ըստ ադրբեջանական կողմի՝ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Ղազախի ուղղությամբ նախորդ դիտարկումը անցկացվել է 2018-ի փետրվարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *