Քրդերը դադարեցրել են ԻՊ դեմ հարձակումը Թուրքիայի ռազմագործողությունից հետո

ԱՄՆ պաշտպանության նախարարության (ՊԵնտագոն) խոսնակ Էրիկ Պահոնը հայտնել է, որ Սիրիայի արաբա-քրդական SDF ուժերը թուրքական զինուժի հարձակման սկսումից ի վեր դադարեցրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հարձակողական գործողությունները: Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է ապրիլի 23-ին թուրքական Hurriyet Daily News պարբերականին տված հարցազրույցում:

Գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF)՝ Ռաքային 10 կմ հեռավորության վրա. Աղբյուրը՝ «Ալ-Ջազիրա»

Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումից ի վեր արաբա-քրդական ուժերը զբաղված են միայն իրենց արդեն իսկ գրաված տարածքների պաշտպանությամբ: «Իսլամական պետության» դեմ պայքարում պաշտպանողական գործողություններ են:

ԱՄՆ-ն, սակայն, դեռ շարունակում է ԻՊ ուժերի դիրքերին ավիահարվածներ հասցնել: Ներկայում SDF-ի ուժերը վերախմբավորվում են, և, չի բացառվում, որ ԻՊ դեմ հարձակողական գործողությունները կարող են վերսկսվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը հունվարի 20-ին ռազմագործողություն սկսեց Սիրիայի Աֆրինում տեղակայված քրդական ուժերի դեմ և կարողացավ շրջանի մեծագույն մասն, այդ թվում՝ կենտրոն Աֆրին քաղաքն իր վերահսկողության տակ վերցնել: Թուրքիայի գործողություներին զուգահեռ քուրդ-արաբական ուժերը փաստացի դադարեցրեցին գործողությունները ԻՊ-ի դեմ Դեր Զորի հարավում՝ ուժերը վերախմբավորելով հյուսիսում՝ Թուրքիայի ուժերի տեղակայման վայրերի դիմաց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *