ԵԱՀԿ դիտարկում Ղազախ շրջանի ուղղությամբ

Փետրվարի 21-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը՝ սահմանին անցկացված դիտարկումից հետո: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի կայքը:

Բրիֆինգը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցել են ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և  ԶՈւ ստորաբաժանումների ներկայացուցիչները՝ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել է, որ ԵԱՀԿ առաքելությունն անցկացրել է հերթական մշտադիտարկումը Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ (Տավուշի մարզի դիմաց): Ըստ ադրբեջանական կողմի՝ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Ղազախի ուղղությամբ նախորդ դիտարկումը անցկացվել է 2017-ի դեկտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *