Փաշինյանը՝ պաշտպանական ոլորտում իր ուժի հայացքների մասին

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու համատեքստում հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում չեն նախատեսում աշխարհաքաղաքական կտրուկ քայլեր (շարժումներ) անել։

Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալու որոշումը կարող է կայացվել միայն հանրաքվեի ճանապարհով։

Միջազգային լրատվամիջոցների հետ ասուլիսին պատգամավորին հարցրին, թե ընդունել է արդյոք նրա համար ռուսաստանյան ռազմաբազաների առկայությունը Հայաստանում։

Փաշինյանը հայտնեց, որ «մենք խնդիր ունենք ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական սահմանների պաշտպանության հարցով։ Հայաստանը այս պահին չունի բավարար բանակ, որպեսզի համարժեք, ցավոք՝ այդպես է, պաշտպանի իր բոլոր սահմանները, և սա իրականություն է, որը ՀՀ ցանկացած կառավորությունը պետք է նկատի ունենա և չխուսափի այս իրականությունից։»

Պատգամավորը նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք բարեկամական են և շատ կարևոր, սակայն խնդիրներ կան այս հարաբերություններում և այդ խնդիրներից մեկն էլ ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին․

«Բոլոր պարագաներում շարժվելու ենք Հայաստանի և Արցախի Հանրապետության ազգային շահով։»  Պաշտոնյայի խոսքով՝ շարժման հետևում որևէ օտարերկրյա ուժ կանգնած չէ, և իրենք զարգացնելու և խորացնելու են հարաբերությունները բոլոր կողմերի հետ (ՌԴ, ԵՄ, ԱՄՆ, Իրան․․․), սակայն մի կողմի հետ հարաբերությունների խորացումը չի լինելու ի հաշիվ մեկ այլ կողմի։

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *