ԱՄՆ-ում F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուն փրկվել է

Միացյալ Նահանգներում՝ Արիզոնա և Կալիֆորնիա նահանագների սահմանին, վթարվել է ամերիկյան օդուժի F-16 կործանիչ: Օդաչուն հասցրել է կատապուլտի օգնությամբ դուրս ցատկել, ինքնաթիռը ջախջախվել է: Այս մասին հայտնում է Military.com կայքը:

Համացանցում հայտնվել է նաև վթարված ինքնաթիռի կմախքը ցույց տվող տեսագրություն:

Ինքնաթիռը պատկանում էր ԱՄՆ ԶՈւ ռազմաօդային ուժերի 56-րդ ավիաթևին: Ռազմական ինքանթիռը վթարվել է վայրէջքի իջնելիս:

Ըստ նույն կայքի տվյալների՝ միայն ապրիլի ամսում կործանվել է ԱՄՆ օդուժի մեկ միավոր AH-64 Apache ուղղաթիռ, CH-53E  ուղղաթիռ և F-16 կործանիչ, ինչպես նաև, վթարվել սակայն չեն կործանվել մեկ միավոր  AV-8B Harrier ինքնաթիռ,  CH-53 Super Stallion ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *