«Կոմերսանտ». Ադրբեջանը Բելառուսից Պոլոնեզ գնելու ֆինանսական հարցերն է լուծում

Ադրբեջանը պատրաստովում է արդեն 2018 թ. Բելառուսից գնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: «Իրավական փաստաթղթերը գնտվում են ավարտական փուլում, իսկ հաճախորդը վերջացնում է լուծել իր ֆինանսական խնդիրները», — հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտը»՝ փոխանցելով իր աղբյուրների տված տեղեկությունը:

Ըստ ռուսաստանյան կայքի՝ Բելառուսը նախատեսում է առաջին անգամ արտահանել «Պոլոնեզ« ՀԿՌՀ-ներ, իսկ հնարավոր գնորդն Ադրբեջանն է:

«Պոլոնեզ» ՀԿՌՀ․ Բելառուսի ԶՈւ

«Պոլոնեզ» ՀԿՌՀ․ Բելառուսի ԶՈւ

Բելառուսի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը «Կոմերսանտին» հայտնել է, որ «Պոլոնեզների» արտահանումը կարող է իրականացվել հենց 2018 թվականին: Դա ենթադրում է գնորդին տասը ՀԿՌՀ-ի (հրթիռներ, տրանսպորտալիցքավորող մեքենաներ, ղեկավարման կետ, ռադիոլոկացիոն կայաններ ևն) մատակարարում:

Ըստ այս աղբյուրի՝ Մինսկից համակարգերի գնման համար վարկի ձեռքբերման մասին խոսք չկա: Աղբյուրը, ով Բելառուսի ՊՆ-ից է, գնորդի անուն չի հայտնել, սակայն «ռուսաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունների երկու թոփ-մենեջերները» Կոմերսանտին հայտնել են, թե խոսքն Ադրբեջանի մասին է:

Նույն օրը՝ ապրիլի 18-ին, ռուսաստանյան Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն, «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած հեռուստակամուրջի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ նման բան հնարավոր է:

«Եթե այս պայմանագիրը ստորագրվի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնություն տա, իսկ դատելով ամեն ինչից դա կլինի, այդպիսի մատակարարումը, ապա դա որոշակիորեն կտա, ստեղծում է նոր իրականություն՝ Հայաստանի կողմից առկա ռազմաքաղաքական, ռազմավարական պարիտետի պահպանման համար հնարավոր միջոցների որոնման տեսանկյունից: …

Իսկ այսպես, «Կոմերսանտ» թերթի տեղեկությունը մենք դիտարկում ենք որպես արժանահավատ», — նշեց Կորոտչենկոն ասուլիսի ընթացքում, որին ներկա էր նաև Ռազմինֆոյի թղթակիցը:

Հիշեցնենք, որ 2017 թ աշնանը Բելառուս այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարին ցուցադրել էին «Պոլոնեզ» համակարգ:

«Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն կրում է 301 մմ տրամաչափի 8 հրթիռ։ Բելառուսական կողմի պնդմամբ՝ առավելագույն հեռահարությունը 200 կմ է։

Ըստ Ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգի՝ Բելառուսում 2015 թ․ զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված զինտեխնիկան չինական General Army Tactical Strike System համակարգի՝ Բելառուսում հավաքվող տարբերակն է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բելառուսում․ հետևի պլանում՝ «Պոլոնեզ» ՀԿՌՀ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բելառուսում․ հետևի պլանում՝ «Պոլոնեզ» ՀԿՌՀ (արխիվ, 2017 թ.)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *