Բայազետում PKK-ն 2 թուրք զինծառայող է սպանել, Շրնաքում՝ ևս 3-ին

Ապրիլի 14-ին Թուրքիայի Աղրը (Արարարտ) նահանգի Դողու Բայազետի շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում սպանվել է 2, վիրավորվել՝ 3 թուրք զինծառայող: Ապրիլի 16-ին էլ Թուրքիայի մեկ այլ՝ Շրնաք նահանգում, սպանվել է ևս 3 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է  թուրքական NTV հեռուստաընկերության կայքը (1, 2):

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության կայքն էլ հայտնում է, թե Արարարտի նահանգում ռազմական գործողությունները և բախումները շարունակվում են, ապրիլի 15-ի դրությամբ սպանվել է 8 քուրդ զինյալ:

Այսօր՝ ապրիլի 16-ին, PKK-ի և թուրքական զինուժի միջև ուժեղ բախումներ են եղել նաև Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում: Քրդական ուժերի գործողության արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: Քրդական ուժերը հարձակվել են Թուրքիայի զինուժի բազայի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *