Թրամփը պնդում է, որ ԱՄՆ զորքերը հնարավորինս շուտ լքեն Սիրիան, բայց ոչ հիմա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ ամերիկյան զինուժը Սիրիայի տարածքը պետք է լքի «հնարավորինս շուտ»: Այս մասին հայտնել է Սպիտակ Տան խոսնակը: Նա, սակայն, չի նշել է, թե ինչ է նշանակում այդ «շուտ» ասվածը: Ամերիկյան ուժերը դեռ կմնան Սիրիայում:

Սպիտակ Տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարում է, որ Թրամփը վճռական է, ու զորքերը դուրս կբերեն Սիրիայից: Սակայն Սանդերսը նաև նշել է, որ իրենց հիմնական նպատակը շարունակում է մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մինչև վերջ «ոչնչացնելը», Սիրիայում իրենց գործընկերների ստեղծել ռազմական և ֆինանսական պայմաններ՝ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար:

Սա նշանակում է, որ ամերիկյան զինուժը առնվազն առաջիկա ամիսներին, եթե ոչ տարվա ընթացքւոմ, կշարունակի մնալ Սիրիայի տարածքում: Ավելի վաղ, շաբաթ օրվա հրթիռակոծությունից հետո, Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ ղեկավարին առաջարկել էր, որ ամերիկյան զորերքերը դեռ «երկար ժամանակով» մնան Սիրիայում:

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 14-ի գիշերը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը համատեղ հրթիռակոծել էին Սիրիայի կառավարական ուժերի վերահսկած մի շարք օբյեկտներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *