Թուրքիայում մահացել է 2 զինծառայող, 1 «գյուղական պահապան»

Ապրիլի 10-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում սպանվել է ժանդարմերիայի զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ)

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ)

Նույն օրը հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա նահանգում զինծառայողը ընկել է անդունդը և մահացել: Նույնը օրը Սիիրթ (Սղերթ) նահանգի Էրուհ գավառում կայծակի հարվածների արդյունքում մահացել է 1 «գյուղական պահապան», ևս 6-ը վիրավորվել են: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ավելանում է նաև ոչ մարտական կորուստների թվաքանակը: Թուրքիան 2015-ի ամռանից գրեթե պատերազմական իրավիճակում է հայտնվել, քանի որ երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են PKK-ի զինյալների և թուրք ուժայինների բախումները:

Թուրք-քրդական բախումները պարբերաբար դադարում են, պարբերաբար թեժանում: Քուրդ զինյալների դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան, «գյուղական պահապանները», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են և գործում են ժանդարմերիայի հրամանատարության ենթակայության ներքո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *