Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) զորամիավորումներում և զորամասերում՝ այդ թվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են 2018-ի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՀՌՇ մամուլի ծառայությանը:
Ստուգումներն անցկացվելու են ՀՌՇ ավելի քանի 20 զորավարժարաններում և ուսումնական կենտրոններում, ինչպես նաև՝ Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում։
Ամփոփիչ ստուգումների անցկացման համար սպաներից կազմվել են աշխատանքային խմբեր, որոնք գնահատելու են զորամիավորումների, զորամասերի մարտական պատրաստության աստիճանը, օպերատիվ պատրաստվածության և մարտական հերթապահության, սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, ինչպես նաև անձնակազմի բարոյահոգեբանական կարգավիճակը:
Ստուգումներն անցկացվելու են 2 փուլով և ավարտվելու են ապրիլի վերջին։ Դաշտային պայմաններում զինծառայողները կատարելու են ուսումնական կրակային վարժանքներ, հանձնելու մարտավարական, հատուկ նշանակության, ֆիզիկական պատրաստության նորմատիվներ։