«Իսլամական պետությունը» շարունակում է դիպուկահար-զինյալներ պատրաստել

Telegram սոցիալական ցանցում Սիրիայի հակամարտությունը լուսաբանող Directorate4 ալիքը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիպուկահարների մարզումներից լուսանկարներ: Կառույցը դեռևս շարունակում է զինյալների պատրաստել Եփրատի հովտում՝ Սիրիա-Իրաք սահմանին տեղակայված շրջանում: 

«Իսլամական պետությունը» դիպուկահարներ է պատրաստում. 10.04.2018

«Իսլամական պետությունը» դիպուկահարներ է պատրաստում. 10.04.2018

Ըստ նշված ալիքի տեղեկության՝ լուսանկարները հրապարակել է հենց ԻՊ-ն: Լուսանկարներում պատկերված են դիպուկահարների պատրաստման ընթացքը,  զենքի մասերի ուսւոմնասիրության դասընթացից հատված, կրակային վարժանքները և զինյալների «ավարտական քննությունից» կադր:

ԻՊ զինյալներն իբրև «ավարտական քննություն» կրակել են մոտակայքում տեղակայված Սիրիայի բանակի զինծառայողների վրա: Հետևանքների մասին տեղեկություն չկա:

Դիպուկահար հրացանն ինքնաշեն է՝ համալրված Մոսինի հրացանի նշանոցային համակարգով: Ամենայն հավանականությամբ, ըստ նույն աղբյուրի, փողի տրամաչափը 12,7 մմ է:

ԻՊ-ն առայժմ վերահսկում է Դեր Զորի հարավում գտնվող Աբու Քանալ քաղաքի շրջակա հատվածները, որոնք սահմանակցում են Իրաքին: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Իրաքը և Սիրիան պատրաստվում են համատեղ ուժերով մաքրել այդ հատվածն ԻՊ զինյալներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *