Այսօր՝ ապրիլի 5-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել է, որ Մոսկվայում անցկացվող վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի ՊՆ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին: Իրանի ՊՆ կայքում այս հանդիպման մասին չկա, փոխարենը հայտնում են այլ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպեման մասին:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին և Ադրբեջանի պաշտպանության նախարարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Այլ մանարամասներ չեն նշվում:
Իրանի ՊՆ կայքում նշվում է, որ մոսկովյան համաժողովի շրջանակներում Իրանի պաշտպանության նախարարը առանձին հանդիպումներ է անցկացրել մի շարք երկրների պաշտպանության նախարարների, Ռուսաստանի նաև փոխվարչապետ – ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Ռոգոզինին:
Իրանի ՊՆ կայքւոմ առանձին նշված է Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Պակիստանի պաշտպանության նախարարների հետ հանդիպումների մասին, սակայն նշված չէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպման մասին, թեև, դատելով Ադրբեջանի տրամադրած լլուսանկարից, հանդիպումը կայացել է:
- Մոսկվայում հանդիպել են Իրանի պաշտպանության նախարարը և Իրանի ՊՆ տեղակալը
- Իրանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները Մոսկվայում