Մարտի 30-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ֆաթիհ» և «Վոլքան» ռազմանավերը այցելել են Բաթումի քաղաքի նավահանգիստ: Այցը արվել է Թուրքիայում անցկացվող Deniz Yıldızı – 2018 («Ծովային աստղ – 2018») զորավարժության շրջանակներում: Այս մասին հայտնում է վրաստանյան Грузия-Online լրատվակայքը:
Ապրիլի 2-ին Թուրքիայի ՌԾՈւ ռազմանավերը Վրաստանի առափնյա անվտանգության ուժերի հետ միասին կմասնակցեն PASSEX զորավարժությանը:
Ըստ աղբյուրի՝ ռազմանավերի այցը Բաթումի նպատակ ունի ամրապնդել Թուրքիայի և Վրաստանի ռազմական ոլորտում համագործակցությունը:
Մարտի 26-ից ապրիլի 5-ը Սև և Մարմարա ծովերում Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ինչպես նաև առափնյա անվտանգության ուժերի ներգրավվմամբ անցկացնում է Deniz Yıldızı – 2018 զորավարժությունը:
Բացի Բաթումի նավահանգստից, թուրքական ռազմանավերը նաև պետք է այցելեն Ռուսաստանի Նովոռոսիսկ, Ուկրաինայի Օդեսսա, Ռումինիայի Կոստանցա և Բուլղարիայի Վառնա նավահանգիստներ: