ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է նախագիծ, ըստ որի նախատեսվում է ՀՀ ՊՆ 101 մլն դրամ արժողությամբ լազերային բյուրեղների աճեցման սարքերը փոխանցել «Լազերային տեխնիկա» փակ ՓԲԸ-ին:
«Առանց լազերային բյուրեղների աճեցման սարքավորումների ընկերությունը չի կարող գործել որպես լազերային տեխնոլոգիաներ մշակող ու տիրապետող ընկերություն, գոյատևել, առավել ևս զարգանալ»,– նկատառում է նախարարությունը:
Սա թույլ կտա ապահովել ընկերության կայուն գործունեությունը, ինչպես նաև պահպանել արտադրական և զորահավաքային հզորությունները ու կազմակերպել լազերային համակարգերի, լազերային բյուրեղների աճեցումը, մշակումը, լազերային հեռաչափերի արտադրությունը և նորոգումը:
Ընկերության հիմնական գործունեության ոլորտն է լազերային համակարգերի, լազերային բյուրեղների աճեցումը, մշակումը, լազերային հեռաչափերի արտադրությունը և նորոգումը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, որպես «Լազերային Տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի կառավարիչ, կատարում է ներդրում կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով: