Թուրքիայի ուժայիններում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալությունները շարունակվում են

Մարտի 26-ին Թուրքիայի տարբեր նահանգներում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու մեղադրանքով» ձերբակալել են 20 գործող զինվորականի, 5 ոստիկանի և ժանդարմերիայի 1 քաղաքացիական ծառայողի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2, 3):

Ձերբակալվածների շարքերում կան լեյտենանտներ, ենթասպաներ, սերժանտներ: Ոստիկանության ստորաբաժանումները կասկածյալներին հայտնաբերելու համար գործողություններ են իրականացրել մի շարք նահանգներում և քաղաքներում՝ այդ թվում մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում:

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Թուրքիայում վերջն 1,5 տարում մի շարք գործող և նախկին զինծառայողներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման և Գյուլենի հետ կապ ունենալու համար:

Ձերբակալությունների հետևանքով հատկապես պակաս է առաջացել սպայական կազմում: Ներկայում թուրքական կողմը փորձում է համալրել այդ պակասը: Հատկապես խնդիրներ են առկա օդաչուների հարցում, Թուրքիան մինչև 2016-ի հեղաշրջման փորձն էլ ուներ այդ խնդիրը, իսկ ներկայում պակասն էլ ավելի է զգացնել տալիս:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *