Ուկրաինան պատրաստվում է Airbus-ից շուրջ 50 նոր ուղղաթիռ ձեռք բերել

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է երկրի ներքին գործերի նախարարության, ազգային գվարդիայի և այլ ուժային կառույցների համար եվրոպական Airbus ընկերությունից նոր ուղղաթիռների խմբաքանակ գնելու որոշումը: Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s Defence Weekley հանդեսը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին:

Airbus ընկերության արտադրության H225 ուղղաթիռ

Airbus ընկերության արտադրության H225 ուղղաթիռ

Ուկրաինան մասնավորապես պատրաստվում է ձեռք բերել 55 միավոր H125, H145 և H225 ուղղաթիռներ:  Airbus ընկերությունից հրաժարվել են մեկնաբանել նման գործարքի մասին տեղեկությունները: Հայտնի չէ, թե ուղղաթիռների վաճառքը գործարքը որքան է արժենալու:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի և մյուս ուժային կառույցների սպառազինությունում ներկայում գտնվում են հիմնականում սովետական արտադրության ուղղաթիռների, մասնավորապես Մի-8 և 24 ուղղաթիռներ՝  տարբեր մոդիֆիկացիաներով:

Նոր ուղղաթիռները հիմնականում համալրելու են Ուկրաինայի ազգային գվարդիայի սպառազինությունը, որը ստեղծվել է Ղրիմի ճգնաժամից հետո և ներկայում դրանում ծառայում է շուրջ 46000 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *