Ադրբեջանում հայտնում են ականի պայթյունից ևս մեկ զինծառայողի մահվան մասին

Մարտի 24 և 25-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել են, որ Գորանբոյի շրջանում ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Մահացած զինծառայողի անունը չի նշվում, Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի անդրադարձել այս միջադեպին:

Գորանբոյի շրջանում զինծառայողը ընկել է ականի վրա և մահացել. 24.03.2018 թ.

Գորանբոյի շրջանում զինծառայողը ընկել է ականի վրա և մահացել. 24.03.2018 թ.

Նշվում է, որ մահացած զինծառայողը Յարդըմլըի շրջանից էր: Օգտատերերից մեկը պնդում է, որ տեղեկությունը ճշտված է, նման միջադեպ իրոք եղել է:

Այս տեղեկությունը տարածել է նաև ադրբեջանական Azadlıq.info լրատվական կայքը:

Հավելյալ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Ադրբեջանի մեկ այլ՝ Տերտերի (Թարթառ) շրջանում, մահացել էր այդ երկրի զինուժի զինծառայող  Ռզաև Խայամ Փանահ օղլուն: Այս միջադեպի վերաբերյալ ևս օգտատերերը նշում են, որ զինծառայողը մահացել էր ականի պայթյունից: Ըստ նրանց՝ դրա մասին խոսում է նաև այն, որ զինծառայողին «շեհիդին վայել շուքով» չեն թաղել («շեհիդը» առհասարակ համարվում է հավատի՝ իսլամի (Ալլահի) համար զոհվածը: Ադրբեջանում, Թուրքիայում և մի շարք այլ տեղերում «շեհիդ» են համարում նաև «հայրենիքի համար զոհվածին»):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *