16-ից 22 տարեկան երիտասարդների մասնակցությամբ Դիլիջանում մեկնարկել է «Հայրենիքիս զինվորն եմ» անունը կրող երիտասարդական ճամբարը։
«Հայրենիքիս զինվորն եմ» ճամբարներին մասնակցում են երիտասարդներ Հայաստանից և Սփյուռքից:
Ճամբարի ժամանակ դասախոսություններով են կարդում պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական գործիչներ։
Այն նպատակ է հետապնդում բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով՝ ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, Արցախյան պատերազմը, Հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները:
Երիտասարդական ճամբարները կազմակերպել է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» կազմակերպությունը ՀՀ ՊՆ աջակցությամբ: