Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա հուլիսին ավելի քան 500 զինծառայող և 50 միավոր տեխնիկա է մասնակցելու «Սլավոնական համագործակցություն-2013» զորավարժություններին։
Հայտարարության մեջ ասված է, որ զորավարժություններն անցկացվելու են Վոլգոգրադի շրջանի Պրուդբոյ զորավարժարանում, որտեղ էլ ՌԴ-ի, Ուկրաինայի ու Բելառուսի զինվորները փորձի փոխանակում կանեն և պայմանական զինված հակամարտության պայմաններում խնդիրների համատեղ լուծման ուղիները կմշակեն։
Բացի այդ, երեք երկրների զինծառայողները համատեղ գործողություններ են իրականացնելու՝ պետական նշանակության օբյեկտների վերահսկման, անօրինական զորամիավորումների հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ։
Հարավային ռազմական օկրուգի առանձին մոտոհրաձգային բրիգադն արդեն իսկ սկսել է զորավարժությունների նախապատրաստությունը։
Զորավարժությունների ավարտին մասնակիցները մի շարք մարզական մրցումներ կիրականացնեն, ապա կայցելեն Ստալինգրադի ճակատամարտին նվիրված հուշարձանային համալիրը։