Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատարը եղել է Աֆրին քաղաքում

Մարտի 20-ին Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Իսմայիլ Մեթին այցելել է Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոն և ստուգումներ արել այնտեղ գտնվող թուրքական ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նշենք, որ հենց Իսմայիլ Մեթինն է ղեկավարում Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ Թուրքիայի զինուժի գործողությունները:

Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատարը այցելել է Աֆրին քաղաք

Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատարը այցելել է Աֆրին քաղաք

Մարտի 18-ի Թուրքիայի զինված ուժերը և հավատարիմ զինյալները վերահսկողություն են հաստատել  Աֆրինի քաղաքի կենտրոնում։  Ներկայում Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալները շարունակում են Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունները:

Թուրքիայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են Աֆրին շրջանում գործողությունների ավարտից հետո Սիրիայի հյուսիսում շարունակելու են գործողությունները:

2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *