Տավուշում վիրավորվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող

Մարտի 19-ին Տավուշի մարզում ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող է վիրավորվել: Այս տեղեկությունը Aysor.am-ի լրատվակայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա Երևանի զինհոսպիտալում է, երեկ վիրահատել են», —ասել է ՊՆ մամուլի խոսնակը` նշելով, որ այս պահին զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք՝ ավելի վաղ Aravot.am լրատվակայքը հայտնել է, որ մարտի 19-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող:  Ըստ աղբյուրի՝ զինծառայողը վիրավորում է ստացել բազկի, նախաբազկի և մարմնի այլ շրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *