Մարտի 19-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է ժանդարմերիայի պրեֆեսիոնալ սերժանտ Սերգեն Չաքմաքը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Ըստ աղբյուրի՝ թուրք ուժայինները գործողությունները են իրականացնում քուրդ զինյալների հայտնաբերելու համար:
Նշենք, որ ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ մարտի 10-16-ին Թուրքիայի տարածքում քուրդ զինյալների հետ բախումներում թուրքական կողմը կորցրել է 4 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է:
Թուրքիայի տարածքում ուժայինների և PKK-ի բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք պարբերաբար դադարելով, պարբերաբար էլ ինտենսիվանալով շարունակվում են մինչև այժմ: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան: