Պակիստանի վարչապետը կստանձնի պաշտպանության նախարարի պարտականությունները

«Իտար-Տասսին» Պակիստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պակիստանի կառավարության ղեկավար Նավազ Շարիֆը, բացի արտգործնախարարի պաշտոնից, մտադիր է ստանձնել նաև պաշտպանության նախարարի պաշտոնը:

Արտաքին քաղաքական մարտավարության մշակման և իրագործման հարցում Շարիֆին կօգնի հատուկ նշանակված ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Սարաջ Ազիզը, որը վարչապետի հին և մտերիմ ընկերներից է:

Նավազ Շարիֆ

Նավազ Շարիֆ

Ինչպես հաղորդում է նույն աղբյուրը, Նավազ Շարիֆի արտաքին քաղաքական կուրսը էականորեն կտարբերվի 2008-2013թթ. իշխանության գլխին գտնվող երկրի նախագահ Ասիֆ Զարդարիի կուրսից: Մասնավորապես, Շարիֆից ակնկալում են ավելի ինքնուրույն քաղաքականություն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *