Ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով կին զինծառայող է վիրավորվել

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ հունիսի 10-ի գիշերը Տեխաս նահանգի՝ ԱՄՆ ԶՈւ Ֆորտ Սեմ Հյուսթոն ռազմաբազայի վրա հարձակում է եղել, ապա՝ փոխհրաձգություն։

Համաձայն նույն աղբյուրի՝ վիրավորվել է կին զինծառայողներից մեկը, որին անմիջապես հոսպիտալացրել են։ Ռազմաբազայի վրա հարձակում իրականացնողի անունը դեռևս գաղտնի է պահվում։ Հայտնի է միայն, որ վերջինս թոշակի անցած զինծառայող է և ժամանակին անձնական հարաբերություններ է ունեցել տուժած կնոջ հետ։

Հիշեցնենք, որ համանման դեպքերը եզակի չեն։ Դեռևս մայիսի 28-ին ծովային հետևակը Տեխասում 2 մարդու էր գնդահարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *