Մարտի 7-ին Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ, որոնց ներգրավվել են ՊԲ շտաբի բաժիններն ու ծառայությունները: Մարձումները ղեկավարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:ՊԲ կայքը հայտնում է, որ հավանական պատերազմական պայմաններում շատ ավելի արդյունավետ գործելու և ղեկավարության կողմից ընդունվող որոշումները առավել իրատեսական դարձնելու նպատակով մարզումների ընթացքում հստակեցվել են մասնակիցների անելիքները, ճշգրտվել գործողությունների համալիրն ու դրանց իրականացման հերթականությունը:
Շտաբային մարզումների արդյունքում կատարելագործվել են սպաների գործնական հմտություններն ու գործառույթային պարտականությունները, բարձրացել է ՊԲ վարչության ներդաշնակման աստիճանը: