«Կալաշնիկով» կոնցերնի «Իժևսկի մեխանիկական գործարանը» պատրաստվում է սերիական արտադրության դնել Լեբեդևի ՊԼ-14 ատրճանակը: Այս մասին հայտարարել է գործարանի տնօրեն Ալեքսանդր Գվոզդիկը. փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
ՊԼ-14 ատրճանակը մշակել է կոնստրուկտոր Դմիտրի Լեբեդևը: Մշակման աշխատանքները սկսել են 2014-ից, այն պետք է դառնա բանակի և ոստիկանության ծառայողական նոր ատրճանակը: ՊԼ-14-ը առաջին անգամ ներկայացվել է 2015-ի հունիսին:
Ատրճանակը նախատեսված է 9х19 Luger / Parabellum փամփուշտների համար: Փողի երկարությունը 112 մմ է, փամփշտակալում տարողունակությունը 16 փամփուշտ է, քաշը փամփուշտներով հանդերձ՝ 1 կգ: