Սաուդյան Արաբիայում կանայք ևս իրավունք են ունենալու ծառայել բանակում, սակայն միայն այն հաստիքներում, որոնք չեն նախատեսում մարտական գործողություններին անմիջական ներգրավվում: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Ծառայության անցնելու համար կանայք պետք է ունենան Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, լինեն 25-35 տարեկան, ավարտած լինեն ավագ դպրոց:
Կանանց համար ծառայությունը կազմակերպվելու է Ռիյադ, Մեքքա, Ալ-Ղասիմ և Մեդինա շրջաններում: Կանանց ծառայության վայրը կախված է «տան տղամարդու» գրանցման վայրից, այսինքն՝ կինը չի կարող նրանից հեռու ծառայել:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում կանանց նման իրավունքի տրամադրումը տեղավորվում է փոխարքա, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի՝ երկրում սկսած փոփոխությունների տրամադրության մեջ:
Ավելի վաղ կանանց իրավունք էր տրվել մարզադաշտեր գնալ, իսկ նախորդ տարվա ամռանն էլ՝ մեքենա վարել: