Մեծ Բրիտանիան հնարավոր է ներգրավվի սիրիական հակամարտությունում. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Դամասկոսում քիմիական զենքի օգտագործումը կարող է ռազմական գործողությունների պատճառ դառնալ, սակայն դրա համար անհրաժեշտ է «քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ անհերքելի ապացույցներ»: Փոխանցում է Reuters գործակալությունը:

«Եթե լինեն անհերքելի ապացույցներ, որոնք կհաստատվեն քիմիական զենքի օգտագործումը արգելող գրասենյակի կողմից, եթե մենք իմանանք, թե ինչ է կատարվել, և մենք կարող ենք դա ցույց տալ և, եթե լինի առաջարկ գործողությանը ներգրավվելու, որում Մեծ Բրիտանիայի մասնակցությունը կարող է լինել օգտակար, այդ դեպքում, ես կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն այդ հարցը քննարկենք», — հայտարարել է Ջոնսոնը:

Նշենք, որ Bellingcat հետազոտական խմբի տվյալներով՝ Դամասկոսը ահաբեկիչներից ազատագրելու գործողությունների շրջանակներում Սիրիայի կառավարական ուժերը կիրառել են քիմիական նյութեր (ենթադրաբար՝ քլոր), որի արդյունքում տուժել է 21 քաղաքացիական, այդ թվում նաև երեխաներ և կանայք:

Պաշտոնական Դամաոսկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործման մասին տեղեկությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *