Չեխական դատարանի որոշմամբ օրերս Պրահայում ձերբակալված քուրդ գործիչ Սալիհ Մյուսլիմն ազատ է արձակվել՝ Չնայած Թուրքիայի «սպառնալիք-կոչերին»: Անկարան պահանջում էր արտահանձնել քուրդ գործչին՝ սպառնալով, որ, եթե նրան ազատեն, դա հավասարազոր կլինի «ահաբեկչությանը սատարելուն»:
#BREAKING: Former co-chair of the Syrian Kurdish PYD Salih Muslim released in Prague.#TwitterKurds #Syria pic.twitter.com/cW8NX6iw8R
— Kurdistan 24 English (@K24English) February 27, 2018
Տեղեկությունն արդեն փոխանցել է նաև թուրքական Hurriyet Daily News-ը: Այս կայքը ևս շեշտում է այն հանգամանքը, որ Մյուսլիմին ազատել են՝ չնայած Թուրքիայի արտահանձման հարցմանը:
Ավելի վաղ Չեխիայում Թուրքիայի դեսպանը հայտարարել էր, որ զգուշացրել են Չեխիային, եթե ազատ արձակեն Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալիհ Մյուսլիմին, ապա դա «հավասարազոր կլինի ահաբեկչությանը սատարելուն»:
Ինչպես տեսնում ենք, չեխական կողմը «չի ենթարկվել» Անկարայի սպառնալիքներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեխիայում Թուրքիայի պահանջով ձերբակալել էին Սիրիայի քրդերի քաղաքական առաջնորներից Սալիհ Մյուսլիմին: Թուրքիան պահանջում էր արտահանձնել քուրդ գործչին՝ նրան մեղադրելով «ահաբեկչության» համար: