Ռուսաստանը Նիկարագուայի ռազմաօդային ուժերին երկու միավոր Ան-26 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է նվիրել: Ինքնաթիռները նախատեսվում է օգտագործել որոնողափրկարարական գործողություններում և ռազմական առաքելություններում: Այս մասին հայտնում է բրիտանական հեղինակավոր Jane’s ռազմական հանդեսը:
Ռուսաստանյան ЦАМТО-ն իր հերթին հայտնում է, որ նախկինում Նիկարագուայի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կար առնվազն 8 Ան-26: Սակայն այժմ հայտնի չէ, թե այդ երկրի զինուժի սպառազինությունում քանի Ան-26 ինքնաթիռ է մնացել:
Ինքնաթիռների՝ Նիկարագուային նվիրելու արարողությունն անցկացվել է փետրվարի 23-ին: