Թուրքիայում փորձում են ստեղծել նաև հեռակառավարվող, առանց վարորդ զրահամեքենաներ: Փետրվարի 24-ին ավարտվել են թուրքական Nurol Makina ընկերության արտադրության «Էժդեր Յալչին» (Ejder Yalçın) զրահամեքենայի հեռակառավորվող տարբերակի փորձարկումները: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը Twitter-իր միկրոբլոգում:
İnsansız ve robotik sistemlerin muharebe sahasına inmeye başladığı bugünlerde, Türkiye teknolojiyi takip eden değil; yön veren bir ülke olacaktır. İnsansız Ejder Yalçın aracımızın testleri başarıyla gerçekleştirildi ve arkası geliyor. pic.twitter.com/BMqlswGl0D
— Ismail Demir (@IsmailDemirSSM) February 24, 2018
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Ejder Yalçın-ի նոր տարբերակը հեռավառավարվելու է մեկ այլ մեքենայի ներսից կամ էլ որևէ մի հրամանտարական կետից: Դրանք նախատեսվում է օգտագործել հատկապես վտանգավոր վայրերում՝ դրանով փորձելով նվազեցնել մարդկային կորուստները:
Թուրքական Nurol Makina ընկերությունը MRAP դասի ուժեղացված հակաականային պաշտպանությամբ Ejder Yalcın զրահամեքենան առաջին անգամ ներկայացրել է 2012-ին:
4×4 ընթացամասով Ejder Yalcın զրահամեքենայի բնութագիր.
- Անձանակազմը՝ մինչև 11 զինծառայող,
- Առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ,
- Զանգվածը՝ 14 տոննա,
- Շարժիչը՝ 375 ձիաուժ:
Զրահամեքենաներև նաև համալրված են թուրքական «Ասելսան» ընկերության hեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլներով (SARP):