Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը մեկնել է Պակիստան

Փետրվարի 26-ին Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Հասան Շահ Սաֆին Պակիստանի իր պաշտոնակցի հրավերով մեկնել է այդ երկիր։ Սաֆիին Ռավալփենդի քաղաքում ընդունել է Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ Ղամար Ջավիդ Բաջվան։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Պակիստանի բանակի հրամանատարը ընդունել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարին

Պակիստանի բանակի հրամանատարը ընդունել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարին

Հասան Սաֆին հանդիպելու է նաև Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Սոհաիլ Ամանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017թ. նոյեմբերին  Պակիստանի բանակի հրամանատար Ղամար Ջավիդ Բաջվան մեկնել էր Իրան։

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին պաշտպանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների ընդհանուր սահմանի անվտանգության ապահովմանը, ահաբեկիչների դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Հավելենք, որ Պակիստանի հետ սահմանին (900 կմ ) Իրանը ակտիվ պայքար է մղում այդ երկրից ներթափանցող ահաբեկչական խմբավորումների, մաքսանենգների դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *