Քրդերն ընդդեմ քրդերի. Աֆրինում Թուրքիայի ԶՈւ գործողությանը միանում են նաև «գյուղական պահապանները»

Թուրքիան Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությանը ներգրավվում է նաև «գյուղական պահապաններին», որոնք հիմնական քրդերից կազմված զինված ստորաբաժանումներ են և Թուրքիայի տարբեր նահանգներում ներգրավված են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ:: Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը:

Փետրվարի 20-ին Աֆրին ուղարկված 36 «գյուղական պահապանները» ծառայում են Թուրքիայի Դիարբեքիր Քուլփ գավառում: Եվս 28 «գյուղական պահապանը» ուղարկվել է Դիարբեքիրի Էրգանի գավառից, այսինքն ընդհանուր առմամբ Աֆրին է ուղարկվել 64 գյուղական պահապանը:

Աֆրինում Թուրքիայի զինուժի գործողություններին միանում են նաև «գյուղական պահապանները»

Աֆրինում Թուրքիայի զինուժի գործողություններին միանում են նաև «գյուղական պահապանները»

Բացի Թուրքիայի զինուժից, Սիրիայի քրդական ուժերի դեմ կռվում են նաև Անկարային աջակից «Սիրիայի ազատ բանակ խմբավորման» զինյալները, ինչպես նաև թուրքական  ժանդարմերիան:

«Գյուղական պահապանների» ներգարվվումը այս գործողություններին, ըստ երևույթին, ավելի շատ քարոզչական նպատակներ է հետապնդում: Սրանով, թուրքական կողմը փորձում է ցույց տալ, որ Սիրիայի «ահաբեկիչների դեմ» կռվում են նաև Թուրքիայում ապրող քուրդ «գյուղական պահապանները»: Միևնույն ժամանակ, այսպիսով Թուրքիայի իշխանությունները կրկին բաժանարար գծեր է դնում քրդական տարբեր ուժերի միջև՝ Թուրքիայի և Սիրիայի քրդերի հանելով միմյանց դեմ:

Բացի այդ, Թուրքիայի զինուժը միայն Աֆրինում արդեն իսկ տվել է 32 զինծառայողի կորուստ, Անկարային աջակից զինյալների կորուստների մասին հստակ տվյալներ չկան: Հետևաբար 64 «գյուղական պահապանը» դժվար թե կարողանան որևէ լուրջ հաջողություն գրանցել Աֆրինում:

Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ Թուրքիայի ուժայինների և նրանց աջակցող զինյալների գործողությունները սկսեն են դեռևս հունվարի 20-ից: Թուրքիան YPG-ին համարում է PKK-ի սիրիական ճյուղավորում:

Թուրքական կողմը բացի մարդկային կորուստներ ունի բավականին մեծ նյութական կորուստներ: Աֆրինում Թուրքիան արդեն կորցրել է «Աթաք» ուղղաթիռ, տանկեր, «Բայրաքթար» ԱԹՍ, ՀՄՄ-ներ և այլն, զինտեխնիկայի կորուստների մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն:

Նշենք, որ «գյուղական պահապանները» ենթարկվում են գավառի կամ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությանը:  Փորձագետների գնահատականով՝ «Գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է: 2016-ի հոկտեմբերի 29-ից սկսած «գյուղական պահապանների» ինստիտուտը անվանափոխվել է «անվտանգության պահապանների»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *