ՀՀ պաշտպանության փոխնախարարը մեկնելու է Բելառուս

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը մեկնելու է Բելառուս՝ մասնակցելու Բելառուսի զինված ուժերի կազմավորման 100-ամյակի միջոցառումներին: 

Այս մասին Razm.info-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Միջոցառումն անցկացվելու է փետրվարի 23-ին: Նույն առիթով Բելառուսում է լինելու նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Այդ երկրի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Հասանովն այցելելու է նաև Բելառուսի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *