Փետրվարի 13-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով նախատեսված գումարը փոխանցվել է զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանի ընտանիքին: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:
Այսօր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանի ընտանիքը ստացել է միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կստանա ամսական ևս 200 հազար ՀՀ դրամ:
ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը զոհվել է հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից:
2018 թ. փետրվարի 13-ի դրությամբ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 28 զոհված զինծառայողի ընտանիք և 11 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: