ՀՀ ՊՆ-ն և ԿԽՄԿ-ն ստորագրել են 2018-ի համագործակցության ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստորագրել են Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Փետրվարի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը գնահատել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության կողմից սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարն արձանագրել է երկկողմ համագործակցության ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ այն կրելու է շարունակական բնույթ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *